
Համաձայն “Ժողովուրդ”-ի աղբյուրների` հավանաբար այսօր “Ժառանգություն” կուսակցությունը նիստ է անելու` որոշելու համար, թե Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն ով է գնալու Աժ: Թերթի տեղեկություններով` “Ազատ դեմոկրատներ “կուսակցությունը մեծ “ախորժակ” ունի իր թեկնածուին խորհրդարան ուղարկելու համար, սակայն ԺԿ-ն կտրականապես դեմ է և նպատակ ունի Ր. Հովհաննիսյանի փոխարեն Աժ ուղարկել Ստեփան Սաֆարյանին: Սակայն մինչև Սաֆարյանին հասնելը, “Ժառանգության” համամասնական ցուցակից երկու հոգի պետք է ինքնաբացարկ հայտնեն: Ցուցակի հաջորդ տեղում Թևան Պողոսյանն է, որը խուսափում է հեռախոսազանգերին պատասխանել: Իսկ նրանից հետո ԱԴԿ անդամ Մասիս Այվազյանն է: Վերջինս թերթի հետ զրույցում ասել է. “Ես չեմ լսել, որ Թևան Պողոսյանն ինքնաբացարկ է հայտնել: Եթե հարցը հասնի ինձ, նոր այդ ժամանակ ես Ձեր հարցին կպատասխանեմ”: