
Սամվել Բալասանյանի՝ Գյումրու քաղաքապետ ընտրվելուց հետո թիվ 35 ընտրատարածքի համայնքների ղեկավարները և բնակիչները Բալասանյանից կամ նրա մտերիմներից փորձում են պարզել, թե հիմա ով է իրականացնելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր տված խոստումները: Իսկ գլխավոր հարցն այն է, թե արդյոք այսուհետ բնակիչները զրկվելու են Բալասանյանի կողմից նախկինում ցուցաբերվող օգնությունից:
Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների՝ օրերս Բալասանյանի մոտ կայացած հանդիպումներից մեկի ժամանակ նա հորդորել է չանհանգստանալ և ասել, որ հետայսու այդ հարցերով կարող են դիմել իր ավագ որդուն՝ Միսակ Բալասանյանին: Այսինքն՝ թիվ 35 ընտրատարածքում կայանալիք ընտրություններում առաջադրվելու է Ս. Բալասանյանի որդին: Այսպիսով՝ նա իր ժառանգությունը թողնում է որդուն: