Պատասխանելով “168 ժամ”-ի թղթակցի հարցին, թե Գյումրիում ընտրված քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն, ի վերջո, ՀՀԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի քաղաքապետն է, Աժ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. “Սամվել Բալասանյանը ԲՀԿ խորհրդի անդամ է, ԲՀԿ ղեկավար կազմի անդամ է: ԲՀԿ-ն մեզ համար օտար կուսակցություն չէ, թշնամի և հակառակորդ կուսակցություն չէ: Սամվել Բալասանյանին առաջարկել է Սերժ Սարգսյանը, իսկ առաջադրել է ԲՀԿ ղեկավար մարմինը: Այսինքն՝ հայոց լեզուն հարուստ է՝ մենք առաջարկել ենք, իրենք առաջադրել են”:
Թերթը հիշեցնում է, որ ընտրություններից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակ կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել էր, թե ինքն է Սամվել Բալասանյանին առաջարկել՝ առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում: