Էլթոն Ջոնն այսօր դարձավ 68 տարեկան (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մարտի 25-ին, բրիտանացի հանրահայտ ռոք երգիչ, կոմպոզիտոր, երգահան և դաշնակահար Էլթոն Ջոնի ծննդյան 68-ամյակն է: Նա ունի ասպետ բակալավրի (1997) և Բրիտանական կայսրության միաբանության կավալերի կոչում (CBE, կոմանդոր, 1995)։

Մոտ 50-ամյա երաժշտական գործունեության ընթացքում Ջոնը վաճառել է ավելի քան 250 մլն ձայնասկավառակ, նրա սինգլներից 52-ը տեղ են գրավել բրիտանական Թոփ-40-ում, Rolling Stone ամսագրի կազմած աշխարհի լավագույն կատարողների ցանկում նա 49-րդ տեղում է։

726581-elton-john

Էլթոն Ջոնը 1970-ական թթ. շահութապես ամենահաջողակ կատարողներից էր. նրա ալբոմներից վեցն առաջին տեղերն են զբաղեցրել Բիլբոարդ 200-ում, 23 սինգլներ եղել են ամերիկյան Թոփ-40-ում, 16-ը՝ առաջին տասնյակ, իսկ 6-ը բարձրացան առաջին հորիզոնական։




Լրահոս