ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.
“Հարգելի Ֆուտբոլասեր բարեկամներ 11.09.12 կայացած Բուլղարիա – Հայաստան Ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած չարաբաստիկ և թերևս ինձ համար շատ ծանր միջադեպի համար ցանկանում եմ ներողություն խնդրել ՖԻՖԱ-ից Fair Play-ի կանոնները խախտելու համար ՀՖՖ-ից, Հայաստանի Ազգային hավաքականի բոլոր անդամներից, երկրպագուներից և վերջապես այն երիտասարդից ում հարվածել եմ գնդակով:
Հույսով եմ, ՖԻՖԱ-ն հնարավորինս ըմբռնումով կմոտենա իմ այս պահվածքին, քանզի հասկանում և ընդունում եմ իմ սխալը”: