
Գլենդելում 51-ամյա հայուհին մեղադրվում է պոլիէթիլենային պարկի միջոցով իր 21-ամյա դստերը խեղդելու փորձի մեջ,-գրում է “Glendale News-Press”-ը:
Աղջիկը կարողացել է պատռել պարկը ու փախնել տանից: Նա հարեւաններին խնդրել է պարամեդիկներ կանչել: Մայրը ձերբակալվել է: Ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են մեկնաբանել հանցագործության շարժառիթները: