Սամվել Կարապետյանը հայաստանյան իշխանությունների առաջ պայման է դրել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը փորձում է համոզել «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին՝ գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը: Մեր աղբյուրները հայտնում են, որ Կարապետյանը մերձբալթյան երկրների էլցանցերի սեփականատերն է. խոսքը Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի մասին է: Սակայն հայտնի գործարարը պայման է դրել, որ գնման հարցին կանդրադառնա միայն այդ ընկերությունում աուդիտ անելուց եւ իրական վիճակին ծանոթանալուց հետո: ՀԷՑ հասարակայնության  հետ կապերի պատասխանատու Նատալյա Սարջանյանը մեզ հետ զրույցում այս լուրերն անվանեց «իրականությանը չհամապատասխանող», թեեւ տարբեր աղբյուրներ հակառակն են պնդում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս