«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գործարար Խաչիկ Մանուկյանին հարցրինք՝ իսկապե՞ս Խաղաղ օվկիանոսի ափին ռանչո է գնել` 1 տարի առաջ: «Հա, կա նման բան»: Հիշեցնենք, որ վերջինս տեւական ժամանակ է՝ Տանզանիայում հանքարդյունաբերական բիզնեսով է զբաղված: Հայաստանը թողել էս դժվար վիճակում, գնացել, խալխի երկի՞րն եք շենացնում: «Աշխատում-բերում ենք մեր երկիր. ընդամենը Տանզանիայի տնտեսական տոնուսն ենք բարձրացնում»: Է, գոնե առյուծ կա՞ այնտեղ: «Հա՜, կա»: Չե՞ք սպանել դեռ: «Մենք առյուծ չենք սպանում»:
Չեք էլ նկարվո՞ւմ հետը: «Նկարվում ենք, ինչի՞ չնկարվենք, սաղ նկարվում են, մենք էլ ենք նկարվում»: Հայաստանո՞ւմ էլ բիզնես ունեք. մի ժամանակ ձվի-հավի բիզնես ունեիք, բազմազավակ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին էիք օգնում, ձու էիք ուղարկում: «Հիմա էլ ունենք, բայց էլ Սամվելի երեխաներին ձու չենք ուղարկում. առ ժամանակ ուղարկելուց հետո զանգեց ասաց, որ այլեւս օժանդակության կարիք չունի»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: