Այսօր առավոտյան, ժամը 07.41-ին Արագածոտնի մարզային ոստիկանությունից ՀՀ Արտակարգ իրավիճակկների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ ժամը 00.50-ի սահմաններում` դեռևս չպարզված հանգամանքներում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ-ում՝ Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար: Ինչպես տեղեկանում ենք ԱԻն կայքից, Մերսեդես մակնիշի 32 ՍՏ 226 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարերին, ինչի հետևանքով Գյումրի քաղաքի բնակիչ 31-ամյա Վահրամ Իկլիկյանը տեղում զոհվել է:
Ավտովթար մահվան ելքով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ