«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Բրիթիշ փեթրոլիում» ընկերության կատարած վերջին հետազոտաթյունների համաձայն, Իրանը բնական գազի պաշարներով առաջին երկիրն է աշխարհում, որ տիրապետում է համաշխարհային պաշարների 17.9 տոկոսին, ռրը կազմում է 33.6 տրիլիոն խ/մ:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի գազամատակարարման համակարգի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցից, որ երեկ, ի վերջո, տեղադրվել է խորհրդարանի կայքում: Մինչև վերջերս համարվում էր, թե Ռուսաստանն է բնական գազի ամենամեծ պաշարներ ունեցող երկիրը աշխարհում, բայց վերջին հետազոտությունները ՌԴ-ին դնում են երկրորդ տեղում Իրանից հետո, նրան վերագրելով 32.9 տրիլիոն խորանարդ մետր պաշար: Երրորդը Քաթարն է, չորրորդը Թուրքմենստանը: Նրան հետևում են ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները: Ադրբեջանը առաջին տասնյակում տեղ չի գտել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։