«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխության նախագծի շուրջ խորհրդարանում ծավալված քննարկումները բավական ուշագրավ երանգ են ստացել: Տեղեկացնենք, որ փոփոխությունով առաջարկվում է ստեղծել փորձագետների աշխատանքային խումբ` ենթահանձնաժողովի կարգավիճակով, որը պետք է պատգամավորներին աջակցի բյուջետային ծախսերի վերահսկողության հարցում: Թվում է, թե առաջին հերթին հենց ընդդիմությանը պետք է ձեռնտու լիներ, որպեսզի եւս մեկ լրացուցիչ գործիք ստեղծվի, որով հնարավոր կլինի պարզել, թե ՀՀ իշխանությունները ինչպես են մսխում պետական բյուջեի միջոցները: Բայց արի ու տես, որ ԱԺ բոլոր այն խմբակցությունները, որոնք իրենց ընդդիմություն են հռչակել, բացառությամբ ՀՅԴ-ի, երեկ դեմ արտահայտվեցին համապատասխան օրենսդրական փաթեթին: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմությունն ամեն ինչ անում, որպեսզի գործ չանի: Այսօր փաթեթը կդրվի քվեարկության եւ իշխանական մեծամասնությունը կորոշի ընդդիմության կամքին հակառակ նրանց վերահսկողության նոր գործիք տա՞լ, թե՞ ոչ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: