ԱՄՆ-ն իր 7 դեսպանատներին, այդ թվում՝ Երեվանի, նախազգուշացրել է հնարավոր հարձակումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Միջին Արևելքի, Աֆրիկայի ու Կովկասի առնվազն 7 երկրներում ԱՄՆ-ի դեսպանատները նախազգուշացվել են հնարավոր հարձակման մասին, հայտնում է Huffington Post-ը: Նախազգուշացումը հաջորդել է Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ-ի դեսպանի և դեսպանատան 3 աշխատակիցների սպանությանը:
 Աղբյուրը նշում է, որ խոսքը Հայաստանի, Բուրունդիի, Քուվեյթի, Սուդանի, Թունիսի և Զամբիայի, ինչպես նաև՝ Եգիպտոսի ամերիկյան դեսպանատների մասին է: Եգիպտոսի դեսպանատունը նախօրեին արդեն ենթարկվել էր հարձակման: Այնտեղ մոտ 3 000 սալաֆիականներ հանել էին ամերիկյան դրոշը՝ փոխարենը տեղադրելով սև դրոշ՝ “Չկա այլ Աստված Ալլահից բացի” գրությամբ:
Դեսպանատների կայքերում հայտնված նախազգուշացումները չեն ահազանգում ամերիկացիներին սպառնացող որևէ կոնկրետ վտանգի մասին, սակայն նշում են, որ դրանց շուրջ ցույցերը կարող են դաժան բնույթ կրել:
 Լիբիայում և Եգիպտոսում բռնկված հակաամերիկյան տրամադրությունների պաշտոնական պատճառն ինտերնետում հայտնված ,Իսլամի անմեղությունե ֆիլմն է, որը, ըստ մուսուլմանների, վիրավորում է Մուհամադ մարգարեին:
 Ուշագրավ է, որ Huffington Post-ի այս անդրադարձի տակ արդեն իսկ մեկնաբանություն կա, որի հեղինակը խնդրում է բացատրել, թե Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունն ինչու է նախազգուշացված, այն դեպքում, երբ ընդամենը 1 000 մուսուլման կա ամբողջ Հայաստանում, իսկ ինքը՝ երկիրը, աշխարհի առաջին քրիստոնյա երկիրն է և ընդհանրապես չի ասոցացվում իսլամի հետ:
 Լուսանկարը ՖՈՏՈԼՈՒՐ-ի
 tert.am




Լրահոս