«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի մարտական դիրքը լքած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի հայրը Մարտունու ոստիկանությունում իր կասկածներն է հայտնել որդու արարքի մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Անդրանիկի փեսան՝ Արմեն Հարությունյանն ասաց, որ Անդրանիկի հայրը ոստիկաններին պատմել է, թե իր որդին ցանկացել է ամուսնանալ մի աղջկա հետ, ինչին ծնողները դեմ են եղել: «Անդրանիկի ծնողները դեմ են եղել, որ այդ աղջիկը իրենց տուն գա, Անդրանիկին ասել են՝ նա մեր տան համար չի: Այս ամենից հետո Անդրանիկը գնացել է դիրքեր, օրեր անց տեղի է ունեցել այս դեպքը»,- «Ժողովուրդ»-ին պատմեց Ա. Հարությունյանը: Ըստ նրա՝ Ա. Գրիգորյանից որեւէ տեղեկություն չունեն, սպասում են, թե ինչ կհրապարակեն լրատվամիջոցները, որ հասկանան, թե ինչ վիճակում է նա»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: