Ի՞նչ է, այնուամենայնիվ, տեղի ունեցել Ֆրանսիայում կործանված A-320 ինքնաթիռի հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

A-320  ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են «սև արկղերը»: Մոտակա ժամերին փորձագետները կսկսեն դրանց վերծանումը, այնպես որ Ֆրանսիական Ալպերում ողբերգության առաջին եզրակացությունները կարող են հնչեցվել արդեն այսօր, գրում է vesti.ru-ն: Հայտնի է, որ օդանավում 150 մարդ է եղել, այդ թվում նաև դպրոցական խումբ, ողջ մնացածներ չկան:

xw_1072344

Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստին» սև արկղերից մեկը վնասված է:

xw_1072345

Մինչ այդ Ֆրանսիայում գրանցված այս ողբերգությունում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, և դրանցից ամենագլխավորն այն է, թե, այնուամենայնիվ, ինչ է տեղի ունեցել ինքնաթիռի հետ: Ինչո՞ւ, հավաքելով թռիչքային բարձրություն, այն սկսել է կտրուկ անկում կատարել, ինչը տևել է 8 րոպե մինչ լեռներին բախվելը: Եվ ինչո՞ւ օդաչուները՝ «Լյուֆտգանզի» լավագույն օդաչուները, այդպես էլ տագնապի ազդանշան չեն տվել: Հնարավոր է` տեղի է ունեցել ապահերմետիկացում, իսկ երբ նման բան է տեղի ունենում ինքնաթիռում ուղևորների համար օդը բավականացնում է 12-15 րոպեից ոչ ավելի:

Ամենայն հավանականությամբ, օդաչուները ստիպված են եղել կտրուկ իջեցնել օդանավի բարձրությունը, որպեսզի մարդիկ չխեղդվեն, սակայն չեն կարողացել այն կառավարել: Հնարավոր է նաև, որ նրանք արդեն անգիտակից վիճակում են եղել, կամ խելամիտ բացատրություն է, որ ինքնաթիռում հրդեհ է գրանցվել:

xw_1072161

Ինչևէ, դեռևս հարցերն ու վարկածներն ավելի շատ են, քան դրանց պատասխանները:




Լրահոս