
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 09.28-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վազ 2106 մակնիշի 21 ՏՏ 678 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված Բելառուս Т80 մակնիշի տրակտորի քարշակին, ինչի հետևանքով Վազ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 40-ամյա Ալֆրեդ Սիրանոսյանը և տրակտորի վարորդը տեղում մահացել են: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Սիանոսյանի դին: