
Սիրիական զորքերը թեժ մարտեր են վարում ավազակային խմբավորումների հետ Իդլիբի մատույցներում:
«Ալ-վաթան» թերթը հերքել է ընդդիմադիր գործիչների այն հայտարարությունները, որ զինյալներին հաջողվել է ներխուժել քաղաք: Այդ տվյալների համաձայն՝ թշնամին գրոհել է մի քանի ուղղությունով, սակայն նրա առաջխաղացումը դադարեցվել է սիրիական բանակի զինյալների կողմից:
Դամասկոսից 230 կմ հեռավորության վրա գտնվող Իդլիբն իշխանական ուժերը պաշտպանում են ավելի քան 2 տարի: Նրա դեմ պայքարում են «Ջեբհատ ան-Նուսրա», «Ախրար աշ-Շամ» ու «Ջունդ ալ-Ակսա» ծայրահեղական խմբավորումները:
Առկա վկայությունների համաձայն՝ երկու կողմերն էլ բախումների հետևանքով կորուստներ են ունեցել: