Նախկին ԽՍՀՄ երկրներում տիրող վիճակը` փլուզումից առաջ և հետո (գրաֆիկա)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինանշանակ պատասխան չկա այն հարցին, թե ինչու է փլուզվել Խորհրդային Միությունը:  Անգամ պատմաբաններն են թեժ բանավեճի  բռնկվում այն հարցի շուրջ, թե արդյոք ԽՍՀՄ-ի վերջը Միխայիլ Գորբաչովի անձնական որոշումների հետևանք է, թե, այնուամենայնիվ, փլուզումը հոգեվարք ապրող խորհրդային տնտեսության ներքին թուլության ու ավելի փոխկապակցված ու հարուստ դարձող աշխարհում ներգրավվելու անկարողության արդյունք էր:

ՌԴ հարցերով մասնագետ ու կառավարման հարցերով խորհրդական Մարկ Ադոմանիսը slon.ru-ում գրում է, որ անձամբ ինքը չի հերքում Գորբաչովի ու Ելցինի անձի կարևորությունն այս հարցում, սակայն ավելի շատ համաձայն է կառուցողականների հետ: «Կառուցողականությունը»՝ բավական լայն տերմին է, որը ներառում է բոլոր նրանց, ովքեր Միության փլուզումը կապում են ոչ թե կոնկրետ քաղաքական գործիչների,  այլ կոմունիստական ինստիտուտների բնածին թերությունների հետ, հատկապես այն ինստիտուտների, որոնք կապ ունեն տնտեսության հետ:

«Հեռու եմ խորհրդային տնտեսությունն արդարացնելուց, սակայն այժմ կցանկանայի ուշադրություն դարձնել ԽՍՀՄ մեկ այլ դիմագծի վրա՝ ոչ միատարրության բարձրագույն մակարդակին: Խորհրդային միության ոչ միատարրությունը դրա փլուզման միակ պատճառը չէ, սակայն կարծում եմ, որ այս գործոնի կարևորությունը միշտ չէ որ ընդունվում է»,- գրում է Մարկ Ադոմանիսը՝ նշելով, որ խոսում է տարբերությունների լայն հասկացության մասին, թե ինչքան գումար են վաստակում մարդիկ, ինչով են նրանք զբաղվում, ինչքանով են նրանք կրթված, քանի տարի են ապրում, քանի երեխա ունեն: Եվ ընդհանուր առմամբ նրանում, թե ինչ միջին կյանքով են կարողանում ապրել մարդիկ:

«Սովետական միությունում, այնուամենայնիվ, տարբերությունների մակարդակն այնքան շատ է եղել, որ այն դժվար է չափազանցացնել: Ինչ-որ իմաստով Խորհրդային միությունը չէր կարող լինել միասնական մեկ երկիր: Եվ եթե դատենք այս տեսանկյունից, զարմանալին այն չէ, որ այն վերջ ի վերջո փլուզվել է, այլ զարմանալին այն է, որ այն այդքան երկար է գոյություն ունեցել»,- կարծիք է հայնտում վերլուծաբանը՝ առաջարկելով դիտարկել բնակչության մեկ շնչի համար ՀՆԱ-ն:

1990 թ՝ այսինքն մինչ փլուզումը, ԽՍՀՄ-ում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ու Ուզբեկստանի ՀՆԱ-ի միջև տարբերությունը կազմել է շուրջ 16 հազար դոլար, ինչն ավելի է, քան ցանկացած նախկին խորհրդային հանրապետությունում ողջ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտները: Նման տարբերություն կարելի է տեսնել Հարավային Եվրոպայի ու Տրոպիկական Աֆրիկայի միջև, այլ ոչ թե մեկ երկրի տարբեր մասերում:

4037273527324e94790af66f9561d0c0

Կյանքի միջին տևողության տեսանկյունից տարբերությունն այդքան ծայրահեղ չի եղել, սակայն միևնույն է, այն չափազանց նշանակալի է: 1990 թ Բելառուսում կյանքի միջին տևողությունը եղել է 70.8 տարի, մինչդեռ Թուրքմենստանում ընդամենը՝ 62.8 տարի: Ինչն ավելի հետաքրքիր է, այս տարբերությունն էլ ավելի է մեծացել հաջորդող 22 տարիների ընթացքում և 2012 թ կյանքի առավել շատ ու պակաս միջին տևողությամբ երկրների, համապատասխանաբար Հայաստանի ու կրկին Թուրքմենստանի միջև տարբերությունը կազմել է 9.1 տարի: Սա կարելի է համեմատել առաջին ու երրորդ աշխարհի երկրների միջև տարբերության հետ:

ae9abc12f603df23fc8f3c59f33c2f8c

Ծնելիության պարագայում Տաջիկստանի ու Ուկրաինայի միջև տարբերությունը եղել է այնպիսին, ինչպիսին է զարգացման բացարձակ տարբեր մակարդակներում գտնվող երկրների միջև:

fb339926be9274901e32c826e6ea86dc

Ասիական երկրներում բնակչության թիվն աճում է, իսկ եվրոպականում՝ անկում ապրում: Այնպես ինչպես մնացած աշխարհում է:

Բելառուսը, Ռուսաստանն ու Ուկրաինան ալկոհոլ օգտագործելու հարցում առաջատար են, Ղազախստանն այլևս ԽՍՀՄ ամենից շատ ալկոհոլ օգտագործող երկիրը չէ:

Հարուստ Ռուսաստանը մեծացրել է առողջապահության վրա ծախսերը 4.9 անգամ: Իսկ հարաբերականորեն ոչ հարուստ Վրաստանը՝ 5.3 անգամ: Առաջատար է Ադրբեջանը, որը բնակչության առողջության վրա 6.6 անգամ ավելին է ծախսում, քան ԽՍՀՄ օրոք:

Հղիության արհեստական ընդհատումների թվով Ռուսաստանը նախկինի նման առաջատար է, սակայն իրավիճակն այդքան սարսափելի չէ, ինչպես ԽՍՀՄ-ում:

Վերջին տարիներին Լիտվան ու Էստոնիան Ռուսաստանից անցել են բնակչության հարստության հիմնական ցուցանիշներով՝ բնակչության մեկ շնչի համար ՀՆԱ-ի հաշվարկով:

Ինքնասպանությունների ցուցանիշն այս երկու երկրներում ևս ավելի լավ վիճակում է

Փոխարենը Ռուսաստանում բնակչության թվի անկումն այդքան մեծ չէ

Եվ վերջապես կան շատ ալկոհոլ օգտագործող երկրներ

 

Պատրաստեց Տաթև Ֆռանգյանը




Լրահոս