
Այսօր` մարտի 25-ին, հայ հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցն է:
Կոմիտասի անվան պանթեոնում նրա շիրիմին այսօր այցելեցին նրա հարազատները, կուսակից ընկերները: Ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ, նախարարներ և այլ պաշտոնյաներ:
Բոլորն էլ սիրով և կարոտով էին հիշում Անդրանիկ Մարգարյանին և նշում, որ նա շատ զգացմունքային էր, ոգևորված և միշտ պատրաստ նոր ծրագրերի: