Ունքն ուղղելու փոխարեն աչքն ենք հանել. Ալեքսանդր Արզումանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում առաջին  ընթերցմամբ ընդունվեց «Տոների և հիշատակի մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու հարցը: ախագծի համահեղինակ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ երեկ տեղի ունեցած քննարկումները բավականին օգտակար են եղել. «Մեր գործընկերների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ ձեռք բերվեցին համաձայնություններ, բոլոր առաջարկները հիմնականում ընդունվել են, և ձեզ բաժանվել է լրամշակված տաբերակը»:

Զաքարյանի խոսքերին արձագանքեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը. «Ես ուղղակի ասեմ, որ կոնսենսուսը չխախտելու համար ստորագրել եմ, բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ ունքն ուղղելու փոխարեն աչքն ենք հանել: Դատապարտումը միանվագ գործողություն է, մեկ անգամ է արվում, ամեն տարի ինչ-որ բան դատապարտելը տրամաբանական չէ: Բացի դրանից անհասկանալի է, թե ինչպես ենք կանխարգելելու, գնալու ենք այլ երկրներ, ասենք հանկարծ ցեղասպանություն չանե՞ք: Կողմ եմ քվերակելու, բայց ավելի լավ տեքստը փչացրեցինք»,-հայտարարեց նա:

Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 113 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նշենք, որ նախագծով առաջարկվում է դեկտեմբերի 9-ը Հայաստանում սահմանել աշխարհի բոլոր ցեղասպանությունների հիշատակի օր:




Լրահոս