Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է լուծարել բոլոր «պարազիտ» վարչությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը,  որով նախատեսվում է բյուջետային գրասենյակ ստեղծել:

Նախքան քվեարկությունը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի կարող կողմ քվեարկել մի օրինագծի, որի սահմանադրականության հարցը վիճելի է և կոչ արեց լուծարել ԱԺ-ում գործող բոլոր «պարազիտ» վարչությունները:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նշեց, որ իրենք կողմ կքվեարկեն, որովհետև կարևորում են վերահսկողության լրացուցիչ լծակ ունենալու հնարավորությունը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ափսոսանք հայտնեց, որ պատգամավորներն այդպես էլ խորամուխ չեղան նախագծի էության մեջ: Ի վերջո, նախագիծը ստացավ 88 կողմ, 20 դեմ և 4 ձեռնպահ ձայն և ընդունվեց:




Լրահոս