
Մոսկվայի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում ձերբակալել է «օրենքով գող» Գեորգի Քալաշյանին, ով քրեական աշխարհում առավել հայտնի է «Կոտիկ» մականունով, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:
Նրա մոտ անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել են փաթեթ՝բնական ծագմամբ շագանակագույն նյութով:
Հունվար ամսին Քալաշյանը ևս մեկ անգամ ձերբակալվել էր, երբ Մոսկվայում խափանվել է «օրենքով գողերի» հերթական «սխոդկան»:
Որոշ տվյալների համաձայն՝ Քալաշյանի հայրը՝ Կոնստանտինը, ևս եղել է «օրենքով գող» և կրկին կրել է «Կոտիկ» մականունը: