
Թունավորումով “Վանաձորի առողջապահական կենտրոն” է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Բազումի փողոցի թիվ 13 շենքի 194-րդ բնակարանի բնակիչ, 21-ամյա Աննա Կոծինյանը: Այս մասին տեղեկությունը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 13-ին, ժամը 09.12-ին “Վանաձորի առողջապահական կենտրոն” ՓԲԸ-ի բժշկից: Ինչպես հայտնեցին ԱԻՆ-ից, ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը բավարար է: