Գյումրիի աղմկահարույց կրակոցների գործով հետախուզվողը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը քիչ առաջ Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ հետախուզման մեջ գտնվող Աշոտ Գրիգորյանը ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցում մարտի 7-ին տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ։ Մարտի 8-ին Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ` երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի, զինված խուլիգանության, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Մարտի 11-ին վարույթն իրականացնող մարմինը բժշկական կենտրոնից տեղեկացվել է, որ նշված միջադեպի հետևանքով բաց, թափանցող, կոտորակային, օտար մարմին գանգի խոռոչում, գանգի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքներ, ներգանգային հեմատոմաներ, ուղեղային հեմատոմաներ ախտորոշմամբ բժշկական կենտրոն տեղափոխված Կնյազ Սմբատի Ղազարյանը մահացել է։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գյումրի քաղաքի սպանված բնակիչներ Սամվել Հակոբյանի` Մոստիկի եւ Քրիստ Վարդանյանի գործերը կքննվեն մեկ վարույթում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տղաները սպանվելուց ժամեր առաջ միասին են եղել եւ սպանվել են նույն ժամանակահատվածում, տարբեր տեղերում:




Լրահոս