«Բարսելոնա»-ն միացավ Դի Մարիայի համար մղվող պայքարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ն միացել է այն ակումբներին, որոնք ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային։

Նրա տրանսֆերն իրականացնելու գլխավոր հավակնորդը ֆրանսիական ՊՍԺ-ն է, որը «Բարսելոնա»-ի պես պատրաստ է 47 միլիոն ֆունտ վճարել Դի Մարիայի համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դի Մարիան ցանկանում է հեռանալ անգլիական ակումբից։ Արգենտինացուն ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» 2014-ի ամռանը 60 միլիոն ֆունտ ստեռլինգ էր վճարել Մադրիդի «Ռեալ»-ին:




Լրահոս