Boeing-737 ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջքի է պատրաստվում Սանկտ Պետերբուգի «Պուլկովո» օդանավակայանում շարժիչի հետ խնդիրների պատճառով, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների նախարարությունում սեփական աղբյուրին:
«Վնուկովոյից» թռիչքի դուրս եկած օդանավը վթարային վայրէջքի է պատրաստվում առաջին շարժիչի խափանման պատճառով:
Օդանավում 73 ուղևոր ու ինքնաթիռի 6 անձնակազմի անդամներն են: