Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ճանապարհն այնտեղ ռուսական զորքերի տեղակայումն է:
«Ինչպե՞ս լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Եթե Ղարաբաղը վերադարձվի Ադրբեջանին, կնեղանան հայերը: Եթե ճանաչենք ներկայիս ստատուս քվոն, դուք կնեղանաք: Ես երրորդ տարբերակ եմ առաջարկում. կարելի է Ղարաբաղը հայտարարել է Մոսկվային ենթակա տարածք:
Թող Ռուսաստանն այդ տարածքում ապահովի հայերի ու ադրբեջանցիների անվտանգությունը, ապահովի մարդկանց առաջ տեղաշարժը, վերականգնի տնտեսությունը: Սա կարելի է փորձել որպես միջանկյալ տարբերակ: Չեն ցանկանում, որպեսզի Ղարաբաղում ծածանվի ադրբեջանական դրոշը, կարելի է ընդհանուր դրոշ հորինել, ասենք ԱՊՀ դրոշը: Թող այնտեղ լինի ռուսական, հայկական ու ադրբեջանական դրոշների մասնիկները»,- հայտարարել է Վլադիմիր Ժիրինովսկին: