
Տագանրոգի ոստիկանությունը մեկ շաբաթ շարունակ փնտրում էր 11-ամյա Դենիսին, ով նոր ուսումնական տարվա առաջին օրը դպրոցից չէր վերադարձել: Տեսնելով` որդին ուշանում է, մայրը դիմել էր ոստիկանություն: Որոնողական աշխատանքներին միացել էին նաեւ կամավորները: Մի քանի օր անց Դենիսը զանգահարել է մորը եւ ասել, որ իր հետ ամեն ինչ նորմալ է` կտրականապես հրաժարվելով ասել գտնվելու վայրը: Պարզվել է, որ դպրոցականը 7 օր թաքնվել է արկղում՝ չցանկանալով գնալ դպրոց: Այս մասին պատմել է Դենիսը որոշ ժամանակ անց տուն վերադառնալուց հետո: