Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015թ գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց առաջին անհրաժեշտության ապրանքների գնագոյացումից:
Պատգամավորի խոսքով, տնտեսվարողներն անտեսում են օրենքի պահանջները և որպես օրինակ բերեց, որ խանութների ցուցափեղկերի վրա փակցված է «գնված ապրանքը ետ վերադարձնել չի կարելի», ինչը հակաօրինական է:
Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ գնագոյացման խնդիրը գտնվում է հանձնաժողովի տեսադաշտում այնքանով, որքանով որ իրենց վերաբերում է, այսինքն՝ եթե այդտեղ կա մենաշնորհի հարց: «Մնացած դեպքերում ազատ շուկայական պայմաններում, գիտեք, որ գներն առաջանում են առաջարկի և պահանաջարկի պայմաններում, և տարբեր գործոներ են ազդում գնաճի վրա»,-նշեց Շաբոյանը:
Նա ընդգծեց, որ փոխարժեքի տատանումների պայմաններում գնագոյացումն այդքան մեծ չի եղել, որքան որ սպասելի էր: Ինչ վերաբերում է տնտեսվարողների կողմից օրենքի անտեսմանն, ապա ՏՄՊՊՀ նախագահը խոստացավ հարցին հետևողական լինել, ուսումնասիրել, բացահայտել և ներկայացնել արդյունքները: