Armenian text to speach

Վիլնյուսը պատրաստվում է ՌԴ հետ պատերազմի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լիտվայում չափազանց լուրջ են վերաբերվում «ռուսական ներխուժման» հնարավորությանն ու մտավախություն ունեն, որ Մոսկվան Վիլնյուսին Ռուսաստանի տարածքը Կալինինգրադի մարզի հետ կապող «միջանցք» ստեղծելու համար տարածքային պահանջներ կներկայացնի. գրում է Kurier ավստրիական պարբերականը:

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հերթական անգամ Բրյուսելում Կրեմլի հանդեպ քննադատությամբ է հանդես եկել: Նա պահանջել է խստացնել ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցները: «Ագրեսոր պետության» հետ բանակցություններ վարելը, Լիտվայի նախագահի խոսքերով, «անիմաստ է»:

Վերջինս հայտարարել է, որ ՌԴ հարձակման դեպքում ՆԱՏՕ-ի զորքերից 3 օր կպահանջվի Լիտվային օգնության հասնելու համար, և այդ երեք օրերը նա ստիպված է ինքնուրույն պաշտպանվել: Նախագահը կարծում է, որ ինչքան շատ են Լիտվայում բժիշկները, այնքան ավելի քիչ վճռական կլինի Ռուսաստանը:

Քանի որ Կալինինգրադի մարզը ՌԴ-ին բաժանում է Բելառուսից, այդ երկիրը կարող է հավակնել «միջանցք» ստեղծելուն, հայտարարել է Վիլնյուսում Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Մարյուս Լաուրինավիչյուսը:




Լրահոս