Մեկնարկել է Հարսնաքարի գործով դատական առաջին նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր` սեպտեմբերի 13-ին, մեկնարկել է “Հարսնաքար” ռեստորանային համալիրում ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու եւ Վահե Ավետյանի մահվան գործով դատաքննությունը:
Ամբաստանյալի աթոռին են հայտնվել վեց անձինք` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներ եւ նրան պատկանող “Հարսնաքար” ռեստորանային համալիրի աշխատակիցներ Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը:
Դատարանի մոտ են հավաքվել “Վահե Ավետյան” շարժման ակտիվիստները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում: 




Լրահոս