
Մադրիդի «Ռեալ»-ի կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը լիովին ապաքինվել է վնասվածքից և վերսկսել է մարզումներն «արքայական ակումբի» ընդհանուր խմբում:
Աջ ոտնաթաթի վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը խաղադաշտից բացակայում էր փետրվարի 3-ից։ Այսօր Խամեսը մարզվել է «Ռեալ»-ի այն ֆուտբոլիստների հետ, ովքեր չեն հրավիրվել ազգային հավաքականներ: