
Չինաստանի Գույչժոու նահանգում արտակարգ միջադեպ է գրանցվել: Տեղաբնակներից մեկը բեռնատար մեքենայով 7 տոննա լոքո տեսակի կենդանի ձուկ է տեղափոխելիս եղել: Բեռնատարի խցիկն անսպասելիորեն բացվել է, ինչի հետևանքով ամբողջ ձուկը թափվել է տեղի քաղաքային ճանապարհին:
Վթարի բոլոր ականատեսներն առանց բացառության օգնության են հասել վարորդին. նրանք ասֆալտի վրա խողովակներով ջուր են լցրել: