«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մարտի 27-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
• Արաբկիր վարչական շրջանի` Կոմիտասի պող. 45-65, Տիգրանյան փող. 1-7 համարների, Արաբկիրի 41, 43, 51, 53 փողոցների, Ազատության 7 և 9 համարների` իրենց կոտորակներով, Ն. Զարյան, Շիրվանզադեի, Բուդաղյան, Մամիկոնյանց փողոցների,
• Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան փող. 37, 41, 45 համարների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ