Դատավորը մերժեց դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ընդմիջումից հետո Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր` սեպտեմբերի 13-ին, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվեց “Հարսնաքարի” գործով դատական նիստը:  Դատարանը որոշել մերժել ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպանի՝ դատախազ Արթուր Դավթյանին բացարկ հայտննելու միջնորդությունը: Դատարանը հայտարարեց հինգ րոպե ընդմիջում՝ պարզելու, թե որտեղ են հայցվոր կողմի փաստաբանները: Փաստաբանները ընդմիջման ժամանակ դուրս էին եկել եւ նորից ներս մտնելու համար կարգադրիչները ցանկացել էին զննել նրանց, մինչդեռ փաստաբանները բողոքում էին, որ դատարանի դահլիճում գտնվում են անծանոթ անձինք, որոնց փաստաթղթերը չեն ստուգվել: Դատարանի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, հայտարարեց, թե ըստ իրենց հայեցողության են ստուգում մարդկանց:




Լրահոս