
Անկարայի թիրախն է հանդիսանում ոչ թե ռազմատեխնիկայի ներմուծումը, այլ իր տարածքում արտադրության համար օտարերկրյա պետությունների հետ համագործակցությունը. հայտարարել է Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Իսմաիլ Դեմիրը:
«Խնդրում եմ, մեզ մոտ մի եկեք՝ հուսալով վաճառել ձեր արտադրանքը: Սակայն եթե դուք համագործակցություն եք առաջարկում, մենք պատրաստ ենք քննարկելու»,- հայտարարել է Դեմիրն իր իտալացի գործընկեր Ջոակինո Ալֆանոյի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Մենք մեր արտադրանքը պարզապես վաճառելու փոխարեն կցանկանայինք մեր տեխնոլոգիաները բերել ու ներդնել Թուրքիայում »,- ասել է Ալֆանոն: Նրա խոսքերով` սա շահեկան տարանջատում է Իտալիային սպառազինության արտադրության ներմուծման ոլորտում Թուրքիայի մյուս գործընկերներից: