
Մարտի 25-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գր. Լուսավորիչ փողոցում՝ Քաղաքապետարանի մոտակայքում, այրվում է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բեյրութի փողոցում՝ Անգլիական այգու մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.31-ին, մարվել՝ 10.34-ին:«ՎԱԶ-2121» մակնիշի 77VQ779 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ Ս. Գ., ծնվ. 1960 թ.) շարժիչի հատվածում այրվել են ջրի խողովակները և էլ.մալուխներ: