Այսօր Բեթհովենի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մարտի 26-ին, արևմտաեվրոպական դասական երաժշտության առանցքային գործիչ, ամենահայտնի և ամենակատարվող երգահաններից մեկի` Լյոդվիգ վան Բեթհովենի մահվան օրն է:

Վերջինս ծնվել է 1770 թվականին դեկտեմբերի 16-ին Բոննում, մահացել` 1827 թվականին Վիեննայում:

Thirteen-year-old_Beethoven

Որպես դաշնակահար՝ Բեթհովենն առաջին անգամ հանդես է եկել հանրության առջև յոթ տարեկան հասակում։ 1782 թվականին նա փոխարինելու եկավ Նեֆեին՝ որպես օրգանիստ։ 1784 թվականին Նեֆեն Բեթհովենի մասին գրել է. «Անկասկած, Բեթհովենը կդառնա երկրորդ Ամադեուս Մոցարտը եթե շարունակի այնպես, ինչպես սկսել է»:

beethoven-580

Մոցարտի և Հայդնի հետ միասին` Բեթհովենը համարվում է վիեննական դասական երաժիշտներից։ Ստեղծագործել է իր ժամանակ գոյություն ունեցող գրեթե բոլոր երաժշտական ժանրերում։ Նրա ժառանգության մեջ ամենակարևոր տեղն են զբաղեցնում գործիքային ստեղծագործությունները՝ սոնատներ դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար, կոնցերտներ դաշնամուրի և ջութակի համար, լարային կվարտետներ, նախերգանքներ, սիմֆոնիաներ։

fassbender_beethoven

Բեթհովենի մայրը մահացել է տուբերկուլոզից 1787 թվականի հուլիսի 17-ին։ Իսկ հայրը գնալով կորցնում էր վերահսկողությունը ալկոհոլի հանդեպ: 1789 նա ազատվել է ծառայությունից և Լյուդվիգին՝ որպես մեծ որդու, տրամադրվել է նրա թոշակի մի մասը, ինչով էլ հենց նրան է անցել ընտանիքի ղեկավարի դերը։

bethowen-2




Լրահոս