
ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին չի բացառում մոտ ժամանակում Ռուսաստան վերադառնալու հնարավորությունը:
«Կվերադառնամ, հենց որ զգամ, որ ինձ բանտախուց ուղարկելն իշխանության համար դարձել է վտանգավոր: Կարծում եմ, որ նման իրավիճակ կլինի շուտով»,- հայտարարել է Խոդորկովսկին հեռուստակամուրջի ժամանակ:
Նա նշել է, որ այս հարցին պրագմատիկորեն է մոտենում՝ ելնելով նրանից, թե որտեղ կարող է «աշխատել մեծ արդյունավետությամբ»:
ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավարը հավելել է, որ բանտախցում հայտնվելուց չի վախենում: «Սակայն այնտեղ աշխատելն ավելի ծանր է»,- ասել է Խոդորկովսկին: