
Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին 2014թ. ամենաբարձր վարձատրվող մարզիկն է: Օրացուցային տարվա կտրվածքով` Մեսսիի եկամուտը կազմել է 47.8 մլն ֆունտ:
1 շաբաթում ֆուտբոլիստը միջինը վաստակում է 1 մլն ֆունտ: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 26 մլն՝ չհաշված հավելավճարները: Մնացած գումարը նա ստանում է ակումբի հովանավորներից, Adidas-ի, FIFA-15-ի և Turkish Airlains-ի հետ գովազդային պայմանագրերից:
Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ տեղում է (39.7 մլն): Առաջին եռյակը եզրափակում է Նեյմարը (26.8 մլն):