Խոյ. Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր պատրաստ են կենտրոնանալ ամենակարևոր ծրագրերի վրա: Ուշադրություն մի դարձրեք շուրջը կատարվող իրադարձություններին, գայթակղություններին մի տրվեք: Այսօր առավելապես աչքի կընկնեք ձեր խառնվածքի այն գծերով, որոնցով հպարտանում եք, մի վախեցեք ի ցույց դնել դրանք բոլորին:
Ցուլ. Օրվա մեծ մասը լավ կդասավորվի, հատկապես նրանց համար, ովքեր գիտեն թե ինչ են ուզում, սկզբունքային հարցերում անզիջում են: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնց համաձայնելով, հնարավորություն կունենաք դրսևորել ձեր մասնագիտական հմտությունները:
Երկվորյակ. Ստիպված կլինեք շատ աշխատել, սակայն կարող եք նաեւ լավ վարձատրվել: Այդ օրերի համար կարող եք ծրագրել թե գործնական, թե անձնական հանդիպումներ: Հաջողություն կարող եք ունենալ սիրային հարցերում, ինչպես նաեւ հաջող գործարք կկնքեք:
Խեցգետին. Շաբաթվա սկզբի համար լուրջ գործեր մի ծրագրեք, ուշադիր եղեք առողջության եւ փողի նկատմամբ: Խուսափեք խոշոր գնումներից եւ սուր արտահայտություններ անելուց: Կարիերայի բնագավառում լուրջ առաջխաղացում մի ակնկալեք, չնայած կարող եք աչքի ընկնել ձեր մասնագիտական ընդունակություններով:
Առյուծ. Շրջապատի վրա դուք անսովոր տպավորություն եք թողնում և պատահական չէ, որ հայտնվում եք բոլորի ուշադրության կենտրոնում: Դուք չափից ավելի օրիգինալ եք, անկանխատեսելի և նման չեք ոչ մեկի: Հակառակ սեռի ներկայացուցիչները չեն կարող ձեզ ուշադրության կիզակետում չպահել, և դա միշտ չէ, որ ձեզ հաճելի է, քանի որ պատահում են նաև կպչուն մարդիկ:
Կույս. Այսօր դուք վառ տպավորությունների, մի ինչ-որ բոլորովին անսովոր ու աչքի ընկնող բանի կարիք ունեք: Դե ինչ, օրը չափազանց հարմար է այն բանի համար, որպեսզի խախտեք կյանքի ամենօրյա ընթացքը, փոխեք ձեր իսկ սովորույթները: Այսօր սկսած ծանոթությունները նույնպես անսովոր կլինեն:
Կշեռք. Ձեզ սպասում են հանդիպումներ չափազանց վառ անձնավորությունների հետ: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր գաղափարների ժամանակն է, որոնց իրականացման համար դուք պատրաստ եք ամբողջովին նվիրվել: Օրվա այս պահը հարմար է ցանկացած տեսակի ձեռնարկումների համար:
Կարիճ. Օրը լի է հոգսերով, բավական ժամանակ կծախսեք ուրիշների խնդիրները լուծելու վրա:Հոգ տարեք ինքներդ ձեր մասին գերհոգնածությունն այսօր կարող է հետագայի համար առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Ցանկալի չէ նաև ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվելը:
Աղեղնավոր. Փորձեք չսահմանափակել ձեր երևակայությունը: Այն, ինչն այսօր անհավանական է թվում, վաղը կիրականանա: Բարենպաստ օր է իմիջը փոխելու և հանդերձարանը թարմացնելու համար: Մի մերժեք ընկերների անսպասելի առաջարկին’ միգուցե այսօր դուք նոր հոբբի ձեք բերեք:
Այծեղջյուր. Լավ կլիներ այսօր ինչ որ բան փոխել տանը անգամ կահույքի ամենապարզ տեղափոխությունը կարող է վերածվել ձեր կյանքում նոր, ավելի բարենպաստ և հետաքրքիր փուլի սկզբի: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր և անգամ’ կոնֆլիկտներ շրջապատի հետ:
Ջրհոս. Այսօր դուք շատ եք ձգտում բոլորին դուր գալ և ոչ մեկին չնեղացնել: Ցավոք բարդ իրականանալի, եթե, իհարկե, դուք պատրաստ չեք լիովին զոհաբերել սեփական շահերը: Օրը բարենպաստ է ուղևորությունների, պասիվ հանգստի, ստեղծագործական բնույթի գործերի համար: Օրվա երկրորդ կեսին սպասվում է կենսական ներուժի նվազում:
Ձկներ. Որքան էլ որ լավը լինեն ձեր գաղափարներն ու առաջարկները, դուք այսօր չեք ստանում շրջապատի ըմբռնումն ու աջակցությունը: Ժամանակը մի վատնեք վեճերի ու պարզաբանումների վրա, սկսեք իրականացնել ձեր մտահղացումներն ինքնուրույն, և առաջին իսկ հաջողություններից հետո ձեր օգնականներն ու դաշնակիցները կզգաստանան: