Էլեկտրաէներգիայի թանկացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ. սակագնի վրա բազմաթիվ գործոններ են ազդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության մասին կառավարությունը հստակ չի կարող հայտնել, քանի դեռ չկա հայտ, չկա հանձնաժողովի որոշում: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՕԵԿ-ական պատագամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին, թե  արդյոք էլեկտրաէներգիայի թանկացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:

Ըստ նրա՝ կանխատեսման մասով բազմաթիվ գործոններ են ազդում սակագնի վրա, մասնավորապես. եթե ունենում ենք ջրառատ տարի, արտադրվում է բավարար էժան էլեկտրաէներգիա և սակագինը պահվում է եղած մակարդակին, բայց եթե ջրասակավ տարի է լինում, ՋԷԿ-երի էլեկտրաէներգիան է ավելի շատ օգտագործվում, որը թանկ է:

«Կախված՝ այս տարի ինչպիսի տարի կլինի, նոր կարող ենք պատասխանել»,-նշեց նա:




Լրահոս