4 երեխա, 10 թոռ և 1 ծոռ ունեցող Ժորա պապիկի ծնողները թուրքական ոճրագործությունից մի կերպ մազապուրծ եղած հայերից են եղել, ովքեր Հայոց ցեղասպանության մասին ծանր հիշողությունները պատմել են իրենց սերունդներին:
Ժորա պապիկը պատմում է, որ իր հայրը` Սարբազյան Ղազարը, ծառայելով թուրքական բանակում և լսելով իրականացվող ջարդերի մասին, ընկերների հետ միասին փախչել է բանակից` փորձելով հասնել հարազատներին: Իսկ մայրը` Վարդանուշ Սարբազյանը, թուրքի յաթաղանից փրկվել է թոնրի մեջ թաքնվելով:
Ժորա պապիկը իր հոր պատմածները կցկտուր է հիշում, սակայն մոռանալ չի կարող: Նա ասում է, որ իր հոր պատմածներով` եթե այն ժամանակ ռուս ֆիդայիները չնահանջեին, համատարած կոտորած չէր լինի, այդքան մարդ չէր սպանվի:
Նրա ծնողները հանդիպել և ամուսնացել են գաղթի ճանապարհին, ունեցել մեկ որդի, ում թուրքերը գողացել են: Այնուհետև, մի կերպ հասնելով Հայաստան և տեղավորվելով Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղում` ունեցել են 9 երեխա` 6 աղջիկ, 3 տղա: Սարբազյան Ժորան ցանկանում է գտնել իր` ողջ մնացած հարազատներին:
Մանրամասները`Armlur.am-ի տեսանյութում:
Քրիստինա Աղալարյան, Տիգրան Սարգսյան