
Խմիչք մեր օրերում բոլորն են օգտագործում, իսկ դատարկված շշերն արդեն թափոն են դառնում:
Սակայն, պարզվում է, դրանք կարող են ոչ թե դեն նետվել, այլ օգտագործվել, օրինակ, դիզայներական նպատակներով: Դրանցից կարելի է գեղեցիկ լուսարձակող անոթներ ստանալ: Բավական է խցանին ամրացնել փոքրիկ լամպ ու այն ամրացնել շշին: Նման լամպերը կարող են լուսավորել սենյակը մոտ երեք ժամ և լիցքավորվում են հասարակ USB-ի միջոցով: