
ՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ավարտվեց Հայաստանի և Լատվիայի երիտասարդական հավաքականների հանդիպումը: Առաջին խաղակեսի 8-րդ րոպեին Արտյոմ Սիմոնյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին տուգանայինից կատարած հարվածով:
20-րդ րոպեին Սերգեյս Վորոբյովսը հավասարեցրեց հաշիվը, իսկ 37-րդ րոպեին Վլադիսլավս Գուտկովսկիսն առաջ մղեց լատվիացիներին: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:2 հաշվով: 58-րդ րոպեին Արթուր Միրանյանը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝2:2: