«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս ՀՀ ճանապարհային ոստիկանապետ Արսեն Գալստյանը ոստիկանության շենքում ճաշարան է սարքել` սեփական խոհարարով, որտեղ ամբողջ օրն ուտում-խմում է: Այնպիսի տպավորություն է, որ դա է նրա հիմնական գործառույթը: Իզուր չէր, որ 06.09.2011թ. ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՃՈ նոր պետին նշանակելու ժամանակ ասաց, թե «Գալստյանն անփորձ է, բայց լավ տղա է»: Այնուամենայնիվ, դիմեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, որը պարզաբանեց, թե ոստիկանությունում ճաշարան միշտ էլ եղել է, սակայն 1 ամիս է, ինչ այն չի գործում, քանի որ ճաշարանի տեղում աշխատասենյակ են սարքում:
ՉԻ ԳՈՐԾՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ