
«Սահմանային իրավիճակն այսօր վերահսկվում է: Չկա որևէ իրադարձություն, որ համարժեք և դեռ ավելին պատասխաններ չտանք»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին` նշեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա հայտնեց, որ վերջին դիվերսիոն դեպքերը հաջողությամբ հետ են մղվել ու բացահայտվել հայ զինվորների բարձր պատրաստվածության, նրանց հերոսության ու անձնուրացության շնորհիվ: Նախարարը կարծիք հայտնեց, որ այսօր առաջնագծին անընդհատ անդրադառնալու անհրաժեշտություն չկա, որովհետև հայկական բանակն ինքնուրույն ի վիճակի է իր առջև դրված խնդիրները լուծել:
«Երբ անհրաժեշտություն լինի, որ մեր կողքին գտնվեն մեր վետերանները և երկրապահները կամ արձագանքներ ակնկալել ՀԱՊԿ-ից, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը համապատասխան ընթացակարգով դրանք կիրականցնի»,-ասաց Ս. Օհանյանը: