
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառելու հարցը բարձրացվել է նաև ՀԱՊԿ ղեկավար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Սակայն Սեյրան Օհանյանը չասաց, թե Բորդյուժայի կողմից ինչ պատասխան է ստացվել: «Մեզ, իհարկե, անհանգստացնում է ցանկացած երկրի կողմից Ադրբեջանին վաճառվող ցանկացած զենք։ Մենք այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ ենք տանում։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղում նստած չէ»,- հայտարարել է նախարարը։
Նշենք, որ զենքի վաճառման հարցն օրեր առաջ բարձրացրել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ այդ խնդրին պետք է լուծում տալ: