Վահե Էնֆիաջյանը կհրաժարվի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսուհետ իր գործունեությունը շարունակելու է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Այս մասին նա հայտնել համացանցում իր էջի միջոցով:

«Առաջիկայում տեղի կունենա Եվրոպական Ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հրաժարվելու եմ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից: Որոշումս հիմնավորված է Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար ընտրվելու և դրանից բխող աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկով:

Բարգավաճ Հայաստան խմբակցության նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար առաջարկելու եմ իմ գործընկեր Վահան Բաբայանի թեկնածությունը»:




Լրահոս