Ընդհանուր մահացության 48 %-ի պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն են. նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցին` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ ընդհանուր մահացության մեջ 48 տոկոսը պայմանավորված է սիրտ-անոթային հիվանդություններով:

Նախարարի խոսքով` վերջին տարիներին մեր երկրում թափ առած ինվազիվ սրտաբանական ծառայությունը հաջողությամբ իրականացվում է Հայաստանի տասը բժշկական կենտրոններում` այդպես լուծելով որակի հարցը: Կենտրոններից ութը տեղակայված է Երևանում, երկուսը` մարզերում:

«Այսպիսով մնում էր քննարկել մատչելիության խնդիրը: Հաշվի առնելով, որ հանրապետության նախագահի նախընտրական նախընտրական ծրագրի դրույթներից մեկը վերաբերում էր հենց այս հատվածին, մենք մշակել էին ծրագիր, որը ներկայացվել էր ՀՀ կառավարություն: Արդյունքում բյուջեում կատարվեց փոփոխություն և ծրագրի իրականացման համար հատկացվեց 500 մլն դրամ»,- ասաց Արմեն Մուրադյանը:

2014թ. դեկտեմբերի 24-ին նախարարի հաստատած հրամանով` սրտի անգետաձգելի վիրահատությունների ծրագրում ընդգրկվում են այն քաղաքացիները, որոնց մոտ ախտորոշվում է ST Էլեվացիա, որը ժողովրդի մեջ լայն տարածում ունի «օբշիրնի ինֆարկտ» անվանումով: Մի շարք քաղաքակիրթ երկրներում հաջողությամբ իրականացվող այս ծրագիրը տարեսկզբին մեկնարկեց նաև Հայաստանում:

Ծրագրի առաջին փորձարարական եռամյսակում ընդգրկվեցին Երևանի չորս, ինչպես նաև Գյումրու և Գորիսի բժշկական կենտրոնները: Արմեն Մուրադյանը հայտնեց, որ սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի շրջանակում 2015թ. բուժօգնություն է ստացել 364 քաղաքացի, որից 24-ի մոտ կատարվել է կորոնորոգրաֆիա, իսկ 340 հիվանդի տեղադրվել է ոչ դեղապատ, կյանքը փրկող ստենտ: Նախարարը նշեց, որ տարիքային գործոնով պայմանավորված արձանագրվել են նաև մահվան դեպքեր: Ընդհանուր թվով ծրագրի շնորհիվ հաջողվել է փրկել է 332 կյանք: Արմեն Մուրադյանը նշեց, որ տեղի է ունեցել նաև գնային փոփոխություն: Ոչ դեղապատ ստենտի գինը 1 մլն 100 հազար դրամից հասել է 700 հազարի:




Լրահոս