Armenian text to speach

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուբեն Հայրապետյանը ֆրանսիական ամսագրին տված հարցազրույցում նշել էր, որ Գագիկ Ծառուկյանի (նրան ասել էր Դոդի Գագո) ավտոբուսներն են իր տան մոտ տեղափոխում «բողոքող» մարդկանց, որպեսզի գոռան «Նեմե՛ց, մարդասպա՛ն»: «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ պատգամավոր ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հետ՝ պարզելու, թե ինչպես են վերաբերում Հայրապետյանի այդ հայտարարությանը: «Ռուբեն Հայրապետյանն արդեն ասել է, որ ԲՀԿ-ի վերաբերյալ, Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ինքը որեւէ հայտարարություն, որեւէ արտահայտություն, որեւէ ձեւակերպում ընդհանրապես չի արել: Եւ ըստ Ռ. Հայրապետյանի՝ հրապարակվածն իրականությանը չի համապատասխանում»: Հետաքրքիր է՝ հայաստանյան լրատվամիջոցներից մշտապես դժգոհող Հայրապետյանն ինչպե՞ս է հաջողացնում չհասկացված մնալ նաեւ ֆրանսիական մամուլի ներկայացուցչի կողմից: Նրա՞նք էլ են շահագրգռված ՀՖՖ նախագահին վարկաբեկելու:




Լրահոս